Ցավալի է բայց փաստ. թուրքական Գալիպոլիի միջոցառմանն մասնակցելու են ավելի շատ պետության ղեկավարներ, քան ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Իսկ մեր ամբիցիոզ դիվանագետները շարուանկելու են պնդել. «աշխարհն արդարության կողմնակից է, նա երես է թեքել Թուրքիայից»:Այնինչ աշխարհը երես է թեքում ոչ թե Թուրքիայից այլ մեր ժողղովրդի հետ կատարվածից: Չպետք է ուրախանալ, որ մեկ երկու կամ միգուցե հինգ պետության ղեղավարի գալու առթիվ, դա չափից քիչ է...
Մենք կրկին հայտնվեցինք կոտրված տաշտակի առջև, պատմությունից դասեր չքաղած ազգս կրկին հույսը դրեց աշխարհի վրա, որին հետաքրքիր է բիզնեսը և ոչ հոգու ցավը, վրեժը: Պետք է ավելի քան երբեք միասնական լինել, վարել կտրուկ դիվանագիտական աշխատանք: Դասերը չկերտած ազգս, ժողովուրդս, ղեկավարությունը պետք է պահանջատիրական հարթության վրա խոսի Ցեղասպանության ընդունման շուրջ: Եթե հաղթանակ ես տենչում, ապա եղի՛ր վստահ, կտրում և պահանջկոտ:
Ռեգինա Ամատունի