Քանի որ մեր մոտ պետությունը և սոցիալական մյուս ինստիտուտները մեղմ ասած կայացած չեն, ուստի դրանց բնականոն աշխատանքը ապահովում են ոչ թե օրենքները, ավանդույթները և այլ մեխանիզմներ, այլ՝ մարդիկ:
Հենց մարդիկ են իրենց ինտելեկտուալ և կամային ունակությունների հաշվին այսօր ապահովում ընտանիքի, դպրոցի, բուհի, արտադրության, անվտանգության և այլ ինստիտուտների բնականոն աշխատանքը (ապացույցը՝ ապրիլյան պատերազմը):
Եվրոպաներում, օրինակ, այդ համակարգերը կայացած են, և մարդկանց ուղղակի մասնակցությունը դրանցում քիչ է, քանի որ օրենք է գործում, ավանդույթ դարձած մեխանիզմ է գործում որևէ ոլորտի կառավարման հարցում:
Իսկ մեզանում դեռ չկայացած սոցիալական համակարգերը պահանջում են մարդկանց ուղղակի և անընդհատ միջամտությունը և ակտիվ մասնակցություն:
Սա նշանակում է, որ Հայաստանում կադրային քաղաքականությանը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել, քանի որ մարդկանցից է այսօր շատ բան կախված: Իսկ մարդու սոցիալական մեծագույն արժեքը ինտելեկտի, բարոյականության և կամքի կրող լինելն է: Այդպիսի մարդիկ պետք է ներգրավվեն պետական կառավարման ոլորտ, ոչ թե անգրագետներ կամ ծաղրածուներ:
Մովսես Դեմիրճյան