Գարեգին Նժդեհ հրապարակում, որտեղ գտնվում է նաև նույնանուն մետրոյի կայարանը, տեղադրված է նրա գաղափարական հակառակորդ, կոմունիստ, Ռուսաստանի ՍԴԲ(բ) կ կենտկոմի բյուրոյի անդամ (գոնե Հայաստանինը չի, անտերը), Ստալինի և Սարգիս Կասյանի հավատարիմ ընկեր ու զինակից՝ Սուրեն Սպանդարյանի արձանը....

 


Հայաստանի գլխավոր պողոտան, որտեղ գտնվում են Հայաստանի Հանրապետության իշխանության երեք թևերը՝ Նախագահական, Խորհրդարան և Սահմանադրական դատարան (նոր Սահմանադրությամբ, 2018-ից երկուսը՝ Խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը), բազմաթիվ երկրների պաշտոնական ներկայացուցչություններ, դեսպանատներ, կրում է Հ. Բաղրամյանի անունը, ով 1920 թվականին պայքարում էր ՀՀ անկախության դեմ, իսկ Վանի ինքնապաշտպանության, Սարդարապատի-Բաշ Ապարանի-Ղարաքիլիսայի հաղթանակների հիմնական կազմակերպիչ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը չկա, Երևանի իր տունն էլ քանդման ենթակա ...

 


Հ.Գ.1 Նման մտահոգություններ չտեսա, փոխարենը դրել քննարկում ենք, նման ա, թե չէ...
Հ.Գ. 2 Սարգիս Կասյանը 1920 թվականի մայիսյան խժդժությունների հիմնական կազմակերպիչն էր, ինչն իր ուղիղ կապն ունեցավ պետականության կորստի հետ: Ս. Սպանդարյանը մահացել է 1916-ին...
Հ.Գ. 3 Գիտեմ, որ Հ. Բաղրամյանը կռվել է Սարդարապատում...

 

Վահե Առաքելյան