Այսօրվա բողոքի ցույցը, որի կարգախոսն էր «Հող հանձնողին հանձնենք հողին», իր շուրջը համախմբել էր մի քանի տասնյակ մարդու: Մի կողմից ակնկալելի էր, որ շատերը կմասնակցեն նման կարգախոսով ցույցի, մյուս կողմից էլ իրականությունն այլ բան է վկայում:
Կազմակերպիչ «Հայազն» կուսակցությունն օրեր շարունակ իրազեկման արշավներ էր իրականացնում համացանցում: Ասել, թե շատերը տեղյակ չէին, սուտ կլինի:
Պարզ է, որ հանրության գերակշռող մասը համաձայն է նմանօրինակ կոչերի հետ: Այնուամենայնիվ, անհասկանլի է մնում խիստ պասիվ արձագանքի փաստը:
Հետևություններ շատ կարելի է անել' կամ հանրությունը սկսել է անտարբեր լինել բողոքի երթերի նկատմամբ' կարծելով, թե այդ միջոցը արդյունավետ չէ հարցեր լուծելու համար կամ էլ խնդիրը կազմակերպիչների հեղինակության մեջ է:
Չեմ ուզում այս նուրբ հարցի շուրջ սեպարատիստական միտումներ ներդնել, բայց, այնուամենայնիվ, Նիկոլի ու Քաղաքացիական Պայմանագրի ակցիաներն ուրիշ մակարդակի վրա են: Շատ ավելի մեղմ հարցերի շուրջ Նիկոլի մոտիվացնող ելույթները կարող են համախմբել բազմաթիվ մարդկանց:
Անուշիկ Աբգարյան