Դառը ճշմարտությունների ցանկ, որը կարդալուց հետո հասկանալի է դառնում, որ կյանքը հեշտ զբոսանք չէ, սակայն հենց փորձությունների գնով են մարդիկ առավել ուժեղ է դառնում:

 


1. Կանքը ինքնին բավականին բարդ գործընթաց է, և միայն մեծ ջանքերն են մարդկանց երջանկություն բերում:
2. Ամեն ինչ չէ, որ հաջողվում է, և որքան շուտ դա հասկանաք, այնքան արագ ոտքի կկանգնեք:
3. Կան այնպիսի բաներ, որոնց մասին դուք չգիտեք: Դուք դադարում եք սովորել այն ժամանակ, երբ դադարում եք ապրել:

 


4. Վաղը կգա, սակայն՝ ոչ բոլորի համար, այդ իսկ պատճառով ձեր ժամանակը հնարավորինս ճիշտ կառավարեք:
5. Շատ բաներ դուք պարզապես ընդունակ չեք կառավարել, և անիմաստ է ամբողջ ներուժը ծախսել մի բանի վրա, որը չեք կարող անել:
6. Հասարակ տեղեկատվությունը իրական գիտելիք չի համարվում, այն գալիս է փորձի հետ: Որպեսզի դասեր քաղեք, դուք ինքներդ պետք է փորձության միջով անցնեք:
7. Դուք չեք կարող հաջողակ լինել, եթե արժեքներ չունեք: Մի´ պայքարեք հաջողակ լինելու համար, աշխատեք գնահատել սովորել:

 


8. Ինչ որ մեկը միշտ կունենա ավելին, քան դուք: Կարևոր չէ, թե որքան ունեք, կարևոր է, որ անընդհատ ձգտեք ավելին ունենալ:
9. Դուք չեք կարող փոխել անցյալը, սակայն կարող եք կանգ առնել, վերարժեվորել անցյալը և փոխել ավարտը:
10. Միակ մարդը ով կարող է ձեզ երջանիկ դարձնել, դուք եք: Ձեր երջանկությունը արմատավորվում է ինքներդ ձեր անձի հանդեպ տածած վերաբերմունքից:
11. Միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն համակրի ձեզ, դուք չեք կարող ամեն մեկի համար արժեք ներկայացնել: Թե ինչ կասեն ուրիշները ձեր անձի մասին, ոչինչ չարժի, է տարբերություն նրա, թե ինչ եք մտածում դուք ձեր մասին:
12. Դուք չեք կարող մշտապես ստանալ այն, ինչ ցանկանում եք, սակայն եթե շատ ցանկանաք, կունենաք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է:

 


13. Կյանքում ունենում եք այն, ինչին ձգտել և ջանացել եք, եթե ցանկանում եք հարուստ և հաջողակ լինել, սովորեք գնահատել:
14. Լավ ընկերները գալիս և գնում են, սակայն ոմանք միշտ ձեր կողքին կմնան, և դրանք այն մարդիկ են, ում պետք է գնահատել:
15. Ամեն օր զբաղվելով միևնույն բանով՝ դուք արգելակում եք ձեր զարգացումը, ձեր աճը երևում է այն ժամանակ, երբ դուք փոխում եք ձեր կյանքը:
16. Դուք երբեք լիարժեք վստահ չեք լինի ցանկացած նոր բան սկսելուց առաջ և փորձելով նորը՝ երբեք առաջին իսկ վայրկյանից հարմարավետ չեք զգա ձեզ:

 

 

 

Սիրարփի Մարգարյան