Պարզվում է' կաթը բուժիչ է ոչ միայն մարդու մարսողական համակարգի համար, այլ նաև նպաստում է, որ մարդը դառնա ավելի խելացի և հնարամիտ:
Հարցում անցկացնելով հազարավոր մարդկանց շրջանում, ովքեր ունեն առողջ սիրտ և երիկամներ, գիտնականները պարզել են, որ հիշողության և տեսողության ընդունակությունները, ավելի բարձր մակարդակի վրա են այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր կաթ են օգտագործում:

 

Կաթից հրաժարվող անձանց մոտ էլ, ըստ անցկացված թեսթի արդյունքների, գիտնականները տվել են «անբավարար» գնահատական: Կամավորները լրացրել են թեսթային առաջադրանք, որը կազմված է եղել կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հարցերից: Գերազանց արդյունք եղել է հենց կաթ օգտագործողների և կաթնամթերքից հաճախ օգտվողների մոտ:

 

 

Վրեժ Հովսեփյան