2015 թվականի տնտեսական ակտիվության և արդյունքի մասին հնչում էին իրարամերժ կարծիքներ ու սպասումներ: Այսօր արդեն վերջնական պատկերն ու արդյունքը հայտնի է: Մասնավորապես գյուղատնտեսության համախառն թողարկումն աճել է իրական արտահայտությամբ 11.5 տոկոսով: Անասնաբուծությունը և ձկնորսությունը նույնպես նպաստել են գյուղատնտեսությանը՝ աճելով համապատասխանաբար 6.1 տոկոսով և 6.4 տոկոսով:

 


Հատկանշական է, որ գյուղատնտեսության աճն ուղեկցվել է նաև ոլորտում ներդրումների 61.9 տոկոս աճով:
Հարկ է նշել նաև, որ 2015 թվականի տնտեսական աճն ուղեկցվել է ներքին պահանջարկի նվազմամբ և զուտ արտահանման բարելավմամբ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում 12­ամսյա գնաճն աստիճանաբար աճել է՝ մոտենալով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի
միջակայքի վերին սահմանին և կազմելով 5.5 տոկոս:

 


Տնտեսական անկյուն