Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին հարցնում են.
- Ալեքսանդր Գրիգորևիչ, Դուք քանի՟ լեզու գիտեք:
-Երեք. ռուսերեն, անգլերեն, բելոռուսերեն
- Անգլերեն ինչ-որ մի բառ կասե՟ք:
- Հենդե հոխ
- Ախր դա գերմաներեն է:
- Այդ դեպքում, ուրեմն, 4 լեզու գիտեմ:
Կայքում նշված է, որ Լուկաշենկոն իր մայրենի լեզվով կարողանում է միայն կարդալ: Խոսել դժվարանում է, և, առհասարակ, բազմիցս նշել է, որ բելոռուսերենը աշխարհի ամենաաղքատիկ լեզուն է, և այն իմանալուց որևէ օգուտ չկա: Նշված է նաև, որ իր նախագահության ընթացքում Լուկաշենկոն փակել է բազմաթիվ դպրոցներ, որոնցում կրթությունը եղել է բելոռուսերեն: Այժմ երկրի միայն 20%-ն է կրթություն ստանում մայրենի լեզվով:
Հետո էլ զարմանում ենք, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին էր գնացել մասնակցում: Սրան էլ ինչ ասես ...
Արտյոմ Տոնոյան