Գործողություն 1
Մի հատ հերթական սեֆիլյանական գեներալ Մանվելին մեղադրում է զինվորներին հայհոյելու մեջ։ Չեմ հերքում, չեմ հաստատում, պարզապես արձանագրում ենք, որ բացի տվյալ մարդու բանավոր մեղադրանքից՝ ոչ մի ուրիշ փաստ չկա։
Գործողություն 2
Այս մեղադրանքը՝ որպես աներկբա իրականություն, անողոքաբար սկսում են տարածել կայքերը։ Ոմանք՝ կոնկրետ քաղաքական ու աշխարհաքաղաքական ուղղվածությունից ելնելով, ոմանք՝ գեներալ Մանվելին չսիրելով, ոմանք էլ՝ թրենդին հագուրդ տալով։
Գործողություն 3
Հայտնվում է հարցազրույց Արտակ Բեգլարյանի հետ, ում ճանաչող ամեն մարդ կփաստի, որ նա խիստ զուսպ, ինտելիգենտ ու խելացի մարդ է։ Թեև հարցազրույցում նա հիպոթետիկ երևույթին անդրադառնալով ու անուններ չշեշտելով հայտարարում է, որ նման արարքը դատապարտելի է, եթե այդպիսի բան տեղ է գտել, այդուհանդերձ վերնագրում գրվում է, որ Արտակ Բեգլարյանը դատապարտել է գեներալ Մանվելին։
Գործողություն 4
Այս նյութը՝ հենց այդ վերնագրով, էլի մասսայաբար տարածում են, ընդ որում, առանձնակի ջանասիրությամբ դա անում են միագամայն փորձառու խմբագրակազմով, բայց բավականին կոնկրետ աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ կայքեր։
Գործողություն 5
Հետևում է ԵԿՄ-ի արձագանքը՝ խիստ կոպիտ, խիստ չոր և ակնհայտ է, որ մարդիկ վերնագրից այս կողմ չեն կարդացել ու առավել ևս չեն փորձել պարզաբանում ստանալ հենց Արտակ Բեգլարյանից։
Գործողություն 6
Հետևում է Արտակ Բեգլարյանի պատասխանը, որը բավականին կոպիտ էր ու ըստ իս՝ էմոցիոնալ։ Այնուհետև միանում են Արտակ Բեգլարյանին սատարող/անտիՄանվելական հայացքներով օգտատերեր։
Էպիլոգ
Տղե՛րք, չե՞ք զգում ռազվոդկան։ Չեղած տեղից կոնֆլիկտ են ստեղծում, ամեն կերպ կատալիզացնում են այն։ Ուզո՞ւմ եք ասեմ հետագա քայլերը․ հեսա Արտակ Բեգլարյանի պատասխանը շատ ինտենսիվորեն տարածելու են նույն այն ռեսուրսները, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում մինչ սա։ Ապոֆեոզն էլ լինելու է երևի հենց գեներալ Մանվելի խոսքը տեսախցիկների դեմ, որի բովանդակությունը կռահել պետք չէ։
Դեռ էպիլոգը չի, որովհետև մի քանի գործողություն էլ կա։ Էպիլոգը պետք է լինի պառակտում՝ ԵԿՄ-մնացած կամավորներ, կամավորներ-բանակ, հայաստանցի-ղարաբաղցի առանցքներով։
Սակայն կարող է նաև չլինել, եթե բոլոր այն մարդիկ, ովքեր սեփական երկրի լավն են ցանկանում, մի կողմ դնեն էմոցիաները, ամբիցիաներն ու քաղաքական հայացքները և չկորցնեն սառնասրտությունը։
Հ․Գ․ ԱԱԾ, աո՜ւ, ո՞ւր եք նայում, տղե՛րք։ Շպիոն Օնոյի դուքյանները քիչ է մնում տրաֆարետներ էլ կախեն իրենց գրասենյակների վրա՝ իրենց գործատուների կոնտակտային տվյալներով, իսկ դուք․․․
Կոնստանտին Տեր-Նակալյան