արձր զարկերակային ճնշումից տառապող մարդիկ պետք է ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետությամբ չի զիջում դեղերին:
Կամավորները, ովքեր բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը 38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը' 23 տոկոսով նվազեցնելու համար:

 


Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի 60-ական մլ խտանյութ են ստացել' 100 մլ ջրով բացած, կամ' նույն ծավալի բալի համով պլացեբո:

 


Հետազոտության արդյունքները, միանշանակորեն, վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղերին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը' հիվանդների արյան մեջ պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:

 

 

Վրեժ Հովսեփյան