Խանութում հյութ ընտրելիս հաճախ նախապատվությունը տալիս ենք բնական հյութերին՝ կարծելով, թե դրանք օգտակար են ու առողջարար:
Սակայն, իրականում, խանութից գնված նարնջի հյութն այնքան էլ օգտակար չէ, որքան նարինջը: Գործնականորեն այն քիչ քանակությամբ լուծված նյութեր պարունակող ջուր է: Այս ըմպելիքը միայն հաճելի համ ունի, ուրիշ ոչինչ: Հյութն օգտակար չէ և պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Նարնջի հյութի 100 գրամը պարունակում է 112 կիլոկալորիա:
Ի տարբերություն հյութի' նարինջը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Վիտամին C-ի պարունակությամբ նարինջը առաջիններից է: Այս վիտամինը խթանում է իմուն համակարգը, նպաստում կոլագենի սինթեզին: Նարինջը պարունակում է ֆլավոնոիդներ: Կարծիք կա, որ ֆլավոնոիդը վիտամին C հետ միասին պաշտպանում է քաղցկեղից: Կոշտ սննդաթելերի պարունակությունը թույլ է տալիս վերահսկել խոլեստերինի քանակն արյան մեջ:
Առավելագույն քանակությամբ օգտակար նյութեր կան նարնջի կեղևում և բջջանյութում:
Առավելագույն քանակությամբ հյութ նարնջից կարելի է ստանալ սենյակային ջերմաստիճանի նարնջից: Ի դեպ, լավ կլինի նարինջը նախօրոք սեղանին գլորել:
Նարինջը պետք է լինի փայլուն, ամուր և ծանր: Մրգի որակը գույնից կախված չէ:
Նարինջը կարելի է պահպանել ինչպես սառնարանում, այնպես էլ' սառնարանից դուրս: Թարմ քամած նարնջի հյութը պահպանելու համար անհրաժեշտ է այն սառեցնել:
Աղբյուրը՝ Doctors.am