Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ <<Եվրատեսիլ>> երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչի ժամանակ Արցախի դրոշը ծածանելու պատճառով:
Մեր երգչուհի Իվետա Մուկուչյանը ծածանել էր Արցախի դրոշը, ապա մեր՝ հայաստանյան պատվիրակությունը տարածել էր նրա Արցախի դրոշով լուսանկարները: Իհարկե մամուլի ասուլիսի ժամանակ Իվետան շատ խելացի ու դիվանագիտորեն պատասխանեց լրագրողի հարցին՝ պատճառաբանելով, որ այդ քայլին գնացել է, քանի որ ինքը և իր երկիրը խաղաղություն են ուզում: Սակայն, այնուամենայնիվ գրանցված միջադեպի կապակցությամբ Հայաստանի հարցը կքննարկվի մինչև այս տարվա հունիսը:
Փաստորեն ինչ է ստացվում, մեզ մեղադրում են <<ոչ քաղաքական>> մրցույթը քավաքականացնելու մե՞ջ…Որ այդ մրցույթը գերքաղաքականացված է գիտենք բոլորս, բայց ինչևէ հիշենք նաև թե ինչպես անցյալ տարվա մեր երգը այդ նույն պատճառով աղավաղվեց և այն ինչ-որ տեղ չհասավ իր նպատակին:
Ես ռուսամետ չեմ, բայց իմ հարցն ուղղում եմ միշտ բացահայտ ու սուր գրառումներով աչքի ընկնող արևմտամետներին: Ինչու՞ արդար, ազնիվ, մարդասիրական, բարձրագույն արժեքներ կրող, խիստ սկզբունքային եվրոպացիները թույլատրեցին Ուկրաինան ներկայացնող, Ղրիմի թաթար Ջամալային ներկայացնել բացահայտ քաղաքական երգ իրենց՝ թուրք-թաթարների դեպորտացիայի և ցեղասպանության մասին…Ինչու՞ սսկվեցիք ու որևէ ձայն չհանեցիք…Մեր Հայոց ցեղասպանության 100-ամյակն ավելի փո՞քր ողբերգություն էր, քան այդ թուրքական ծագման թաթարներինը…
Սա ինձ թու՞յլ է տալիս թքել եվրոպական արժեքների, այդ երկրների իշխանությունների և եվրոպական կեղծ բարեպաշտ պաշտոնյաների վրա…Ինձ թվում է այո…
Իսկ մենք՝ մեզ մեղադրելու դեպքում, պետք է մեր Արցախի դրոշի պոչը՝ իրենց Ջամալայով, երկակի ստանդարտներով, համասեռամոլ կոնչիտաներով համեմված մտցնենք մեզ մեղադրողների աչքը կամ այլ համապատասխան տեղերը…
Այն ինչ թուրքերին կարելի է, մեզ չի՞ կարելի…
Ռոբերտ Մելքոնյան