Կարևոր օր է Իվետայի կյանքում, և պետք է ինքն իր որոշումը կայացնի: Ես նույն հարգանքով կվերաբերվեմ նրա այն որոշմանը, որ նորից ծածանի, և դրա պատճառով Հայաստանին հեռացնեն, ինչպես նաև այն որոշմանը, որ Իվետան եզրափակչին այնպես փայլուն երգի, որ Հայաստանը հաղթի երգի մրցույթին: Երկու պարագայում էլ մարդը պատրաստվել է, ջանք ու եռանդ է ներդրել, և հիմա շատ դժվար է պատկերացնել, թե էլ ինչ կավելացնի Արցախի դրոշի մեկ անգամ ևս ծածանումը աշխարհում Արցախի ու նրա անկախության մասին ընկալմանը:
Իվետան առաջին փուլում իր խնդիրն ըստ էության կատարել է՝ ցույց տալով, որ կա Արցախ, որ Արցախն ունի իր դրոշը:
Հարցը նրանում է, թե տարբեր շրջանակներում մենք ինչպես ենք օգտագործելու այս ամենը: Տեղ կլինի, որ մենք կօգտագործենք և նույն եվրոպացիներին կհասկացնենք, որ ասում եք՝ մի ծածանեք դրոշ, այն դեպքում, երբ մարդը բացատրեց, թե ես դա անում եմ խաղաղության համար։ Փաստորեն այն դրոշը, որ մարդը բարձրացնում է խաղաղության համար, այդ դրոշի՞ն եք դեմ, խաղաղությա՞նն եք դեմ։ Պետք է երևույթներին նայել և հասկանալ՝ ինչպես ենք կարողանում օգտագործել մեր շահերից ելնելով:
Իսկ Իվետաի հաղթանակը կապահովի որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» տեղի ունենա Հայաստանում, այդ բոլոր երկրներից մարդիկ կգան ու կտեսնեն, որ Հայաստանում ամենուր Հայկական դրոշի կողքին նաև Արցախի դրոշն է կախած:
Հաղթանակ Իվետա ջան: Դուխով:
Թևան Պողոսյան