Իր այսօրվա «հեղափոխական», «սենսացիոն» ելույթում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է շահերի բախման երևույթին, հայտարարելով. «Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»:

 


Տարիներ շարունակ լրատվամիջոցներով, հանրության շրջանում խոսվում էր այս մասին, ասվում, որ պետական համակարգի շատ չինովնիկներ օգտագործում են իրենց դիրքն ու լծակները՝ պետական ծրագրերի յուղոտ պատառները իրենցով անելու համար, որ չկա մրցակցություն եւ այլն, սակայն իշխանության ներկայացուցիչները, պատասխանատուները ձեռքերն էին թափ տալիս, չքմեղանում, թե չկա նման բան, հիմա արդեն, երբ քառօրյա պատերազմը ցույց տվեց պետական համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը, նոր խոստովանում են, որ ստվերային, բացասական շատ երեւույթներ կան եւ անհրաժեշտ է անհապաղ վերացնել դրանք...
Նոր է՞ աչքերդ բացվել, պարոնայք եւ տիկնայք....

 


Համլետ Կիրակոսյան