22:46
«Սա «չի լինի-ների, չեմ կարող-ների ու հնարավոր չէ-ների» կառավարություն ա: Հոգնացնում եք տիկնայք և պարոնայք»

Մի հատ փիս բան ասեմ գնամ քնեմ:

Եթե ես վարչապետ լինեի ու կիսադատարկ դպրոցի մի մասում մանկապարտեզ սարքելու իմ գաղափարին իմ նշանակած մարզպետը ասեր. «չէ՛, չի՛ լինի, որովհետև…»:
Անկախ նրանից թե որովհետև բառից հետո ինչ կասեր, ես իրեն ոչ թե գործից կհանեի, ես իրեն «սիկտիր» կանեի հենց տեղում:

 

Հերիք չի վարչապետը միկրոհարցերի մեջ ա թաթախվում, մի հատ էլ էն մարդը, որ նշանակված ա նման հարցեր ինքնուրույն առանց ցուցման լուծելու համար, ասում ա չէ չի լինի:

Ու սա միակ դեպքը չի, խոշոր հաշվով կարող ա ընդհանրացում անելը սխալ ա, բայց ես արդեն երկարատև ժամանակ տեսնում եմ, որ սա «չի լինի-ների, չեմ կարող-ների ու հնարավոր չէ-ների» կառավարություն ա: Հոգնացնում եք տիկնայք և պարոնայք:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս