Ադրբեջանի ապրիլյան ավանտյուրան ցույց տվեց, որ զորակոչային մեխանիզմը պետք է փոփոխվի. ոչ թե պետք է զորակոչվեն ըստ վիճակախաղի, այլ բոլոր զորակոչիկները պետք է 1-ին տարին ծառայեն երկրի ներսում, իսկ ծառայության 2-րդ տարում նրանք պետք է տեղափոխվեն սահմաններ ու դիրքեր:
Եվ այդ հարցում չպետք է լինի որևէ բացառություն՝ եթե երիտասարդն ի վիճակի է ծառայելու, ապա կարող է և ծառայել ավելի բարդ պայմաններում: Իսկ թե որ մեկն ուր գնա՝ դա պետք է լինի բանակի շտաբայինների կարգավորման խնդիր:
Վախթանգ Սիրադեղյան