Ամեն Եվրոտեսիլին անում ենք նույն սխալը ու ամեն անգամ զարմանում ենք․
- Սկզբում ազգովի ինտենսիվ լայքում ու քվեարկում ենք մեր մասնակցի ամեն մի փռշտոցի, փորձի, գեղեեցկության մրցույթի ու հոլովակի համար։
- Դա տվյալ հոլովակին, փորձի տեսագրությանը, մրցույթի մեր մասնակցի նկարին արհեստականորեն ստեղծում է բարձր վարկանիշ, որի վրա մասնակիորեն հիմնվում են բուքմեյքերները։
- Թեև մենք բուն մրցույթին մեր մասնակցի օգտին քվեարկել չենք կարող, եթե Հայաստանում ենք բնակվում, բայց մարդա մի 105 անգամ քվեարկում ենք վերոնշյալ կատեգորիաներում։
- Հետո գալիս է բուն մրցույթը, մեր մասնակիցը զբաղեցնում է բուքմեյքերական կանխատեսումներից մի 5-10 կետով ցածր հորիզոնական, ու մենք սկսում ենք տարակուսել և պախարակել Եվրոտեսիլը, փնտրել թուրք-ադրբեջանական դավադիր ձեռքը և այլ մութ ուժերի ներգործությունը։
Այնինչ, ամեն անգամ լինում է այն, ինչ լինում է, երբ ինքներս մեզ մղում ենք դեպի կոգնիտիվ դիսսոնանսի դաշտ, ու հիասթափվում ենք։
Չեք ուզում սթրեսսեր տանել ու հիասթափվել, բերեք ազգովի էս մրցութի համատեքստում ՀՀԿ-ություն չանենք՝ բոլոր կոնկուրսներին հայկական լցոնումներ չիրականացնենք, առավել ևս, երբ դրանք ոչ մի ռեալ օգուտ չունեն։
Կոնստանտին Տեր-Նակալյան