Ամեն անգամ, երբ Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն նոր հայտարարություն են տարածում սահմանային իրավիճակի մասին, այդքան անգամ հարվածի տակ են դնում իրենց բանակի զինվորներին և քաղաքացիական բնակչությանը:

 


Նման հայտարարություններից հետո Ադրբեջանը կրկին դիմում է սադրանքների: Պատճառը մեկն է՝ նախորոք զգուշացնում են իբր հայկական կողմը սադրում է սահմանին, որպեսի այդ սրբապիղծ աշխատանքը իրենք կյանքի կոչեն:

 

Արդեն երևի ոչ մեկ չի կասկածում, որ այդ սադրանքներին հայկական կողմը շատ կոպիտ է պատասխանում, չի խնայում ոչ մի ռազմական օբյեկտ: Ադրբեջանի վախկոտ բանակի ղեկավարությունն էլ սիրում է պախկվել բնակիչների տների հետևում, այդ պատճառով տուժում են բոլորը՝ զինվորները և բնակիչները:

 


Այսպես ամեն անգամ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները զառանցում և որպես կենդանի թիրախ առաջնագծում թողնում են իրենց քաղաքացիներին, հետո էլ ամբողջ աշխարհից պահանջում են արդարություն և հարցի շուտափույթ լուծում:

 

Աշոտ Ասատրյան