Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների կյանքն ու գործը այսօր դարձել է կենդանի լեգենդ և մեր պատմության դյուցազնագրքում հյուսել հերոսական մի նոր էջ: Հայրեր և որդիներ…
Նրանք տարբեր ժամանակներում զենքը ձեռքներին քայլում էին արյունոտ արահետով, մաքառումների ու տառապանքների հերոսապուտում ճանապարհով: Քայլում էին' հեռվում, շատ հեռվում ծածանվող հաղթանակի արշալույսը սրտում, մահվան սարսուռն ' աչքերում: Պայքարը երկար տևեց, այն դաժան էր և մղում էր միայն հաղթանակի: Մենք հաղթեցինք: Հաղթանակած տուն վերադարձանք, որ շարունակենք ընդհատված խաղաղ կյանքը, որ հայրական տան թոնրի ծուխը հավերժ երկինք բարձրանա, որ ամեն ծնված մանկան ճիչն արձագանքի երդիկն ի վեր:

 


Շատերի ճակատագիրն այլ էր… նրանց վիճակված չէր տուն վերադառնալ, նրանք ընկան զենքը ձեռքին' թողնելով լուսե անուններ, որոնք պետք է լեգենդ դառնան սերունդների հիշողության և պատմության քառուղիներում:
Այո, այսօր պիտի գրվի ՀԱՅ... նորօրյա ՎԱՐԴԱՆՆԵՐԻ, որոնց ճակատագիրն էր ընտրել, որ ողջակիզվեն հայրենիքի արդար պայքարի ահեղ կռիվների թատերաբեմում…

 

Վանիկ Էլիզբարյան