Չեմ կարծում, թե Դ. Ռոգոզինի գործերի կտրուկ վատթարացման պատճառը Ադրբեջանին զենք վաճառելու և դրա հետևանքով ռազմական հավասարակշռության որոշակի խախտումների հետ է կապված։ Ադրբեջանի հետ ծանր տեխնիկայի և հրետանային համակարգերի վաճառքի մասին հիմնական պայմանագրերը ստորագրվել են, երբ Դ. Մեդվեդևն էր ՌԴ նախագահ, իսկ բիզնեսմեն Ա. Սերդյուկովը' Պաշտպանության նախարար։ Դ. Ռոգոզինն այդ շրջանում թեմայի մեջ չէր...

 


Ի դեպ, ՌԴ֊ում էլ իշխանությունը միատարր չէ, իշխանության առանցքը կազմող տարբեր խմբեր տարբեր մոտեցումներ ունեն, այդ թվում նաև հետխորհրդային տարածքում ՌԴ միջնաժամկետ ու երկարաժամկետ շահերի պատկերացումների և ընկալումների մասով։

 


Չեմ կարող պնդել, բայց Արցախի մասով Դ. Մեդվեդևի թևի գործունեության տրամաբանությունը որոշակի նմանություններ ունի ելցինյան շրջանի սկզբների ԱԳ նախարար Ա. Կոզիրևի ու նրա խմբի գործունեության հետ։
Թեմային տիրապետողներն անկասկած հասկանում են, թե ի՞նչ ի նկատի ունեմ...

 

Միհրան Հակոբյան