Կրկին անգամ պաշտոնական Մոսկվան հայտարարեց ի լուր աշխարհի, որ միջուկային գերտերություն է և որ իրավասու է օգտագործել իր միջուկային ներուժը' ցանկացած ագրեսիայի կամ իր անվտանգության սպառնալիքի դեպքում:
Այ հենց այստեղ ուշագրավ մի փաստ այն հայաստանցիների և ոչ հայաստանցիների համար, որոնք մեղադրում են Ռուսաստանին' Ադրբեջանին «դավաճանաբար» զենք վաճառելու մեջ. Ռուսաստանի Դաշնությունն իրավասություն է վերապահում օգտագործել միջուկային զենքը նաև իր դաշնակիցների նկատմամբ անմիջական ագրեսիայի կամ սպառնալիքի դեպքում,, Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերահաստատեց այդ հայտարարությունը..

 


Դրանից կարելի է եզրակացնել, որ նաև այդ գործոնն է, որ ստիպում է Բաքվին հանդսես գալ զուտ ռազմատենչ հայտարարություններով և սահմանափակվել զուտ դիվերսիաներով, բացի նրանից, որ մեր հայկական բանակը իրոք բարձր մակարդակի մարտական պատրաստվածություն ունի և բարձր բարոյահոգեբանական արժեհամակարգ...
Ուստի' թող Բաքվից շարունակեն միանվագ մուղամները "Ղարաբաղը ռազմական ճանապարհով ազատագրելու" կամ իրենց "անպարտելիության" մեջ, բայց թող թարգեն մեր հոռետեսները հաշվել, թե քանի զենք է վաճառել Մոսկվան Բաքվին,, Մեկ է, նրանք այն ոչ օգտագործել գիտեն, ոչ էլ' կկարողանան, եթե և իմանան օգտագործման ձևը....

 

 

Բագրատ Մովսիսյան