Ասում են որ շինշիլլան նույն կռիսն ա, ուղղակի լավ Փիառ խումբ ունեցող։
Միայն Արցախում գտնվելիս հնալավոր է թացը չորց տարբերել, կեղծ հայրենասերին իսկականից, իրական կռվողին ՝սելֆիդայինից։
Երևանը իրականում շատ կտրված է արցախյան ռեալիաներից և տեղեկատվությունը այստեղ հասնում է հիմնականում կախված նրանից, թե ինչքանով անկաշկանդ է ու անաչառ արցախյան հերոսապատումը նկարագրողը։
Դրա համար էլ հաճախ կարելի է դիտել կամ կարդալ , օրինակ, հայաստանյան կամ արցախյան որոշ գեներալների չեղած սխրանքների մասին։
Կա մի քանի օրջառաջ հրապարակված լավ ցուցակ, որտեղ կարելի է տեսնել այս քանի օրվա իրական հերոսների անունները, դա վերջերս հրապարակված Մարտական խաչի տարբեր աստիճաններով կամ այլ մեդալներով պարգևատրած մարդկանց ցուցակն է։
Հարգելի լրագրողներ պրպտեք այդ ցուցակը և այնտեղից շատ բան կիմանաք, թե ով է իրականում կանգնեցրել թշնամուն Աղդամի ուղղությամբ, ովքեր են իրականում, այլ ոչ թեև բեմադրված տանկ խփել և այլն և այլն։
Ինչպես կարելի է համեմատել օրինակ Էդիկ Բաղդասարյանի հոդվածները Գագիկ Շամշյանի պնակալեզությունների հետ,
Կամ Սարսանգի խայտառակ բանաձևի պատասխանատու ու տարածք հանձնող պատգամավոր Նաղդալյանին, նույն Մարտակերտի շրջանի դիրքապահների ու բնակիչների համար օր ու գիշեր չարչարվող պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։
Կամ.....
Մենք այս պատերազմում էլ կհաղթենք, խնդիր չէ։ Երիտասարդ զինվորի և նրա կողքին կանգնած կամավորի կամ մոբիլիզացվածի ոգին անկոտրուն է։
Ուղղակի գոնե այս անգամ այնպես անենք , որ այդ հաղթանակի հաշվին նոր պառազիտներ էլ չառաջանան։
Տիգրան Քոչարյան