Ադրբեջանական բանակի խայտառակ կորուստների, քաղաքներից ու գյուղերից մասսայական փախուստների պատճառներից թերևս ամենամեծն այն է, որ տարիներ շարունակ այս երկիրում վարվել է իրականությունից կտրված ներքին քարոզչություն։ Նրանք 91-94թթ պատերազմն ու իրենց խայտառակ պարտությունը չտեսած սերնդին ներշնչեցին, թե հայը թույլ է, սոված է, կռվել չգիտի, որ հայերին Արցախից հանելն օրերի հարց է…. Այս թեզերով մեծացած սերունդը հիմա բախվել է այլ իրականության ու հասկացել է, որ խաբված է։ Սա հոգեբանական շատ լուրջ հարված է ու ադրբեջանական բարոյալքված զորքին տեղերում պահելը դարձել է օրհասական խնդիր։ Իրենց ռազական ոստիկաններն են դիրքերից ներքև հերթապահում, որ դասալքություն չլինի, իրենց նախարարն է գլուխը կորցրած այս ու այն կողմ վազում։
Հոգեբանական լուրջ հարված էր ադրբեջանցի զինվորների համար նաև այն, որ իրենց բանակի էլիտան համարվող ու տարիներով պարապած «սպեցնազի» տղեքի հիմնական մասն այլևս կենդանի չէ ու նույնիսկ նրանք չկարողացան հայ ժամկետայինների ձեռքից խլել Արցախը, ուր մնաց, որ անեն նրանք։ Թերևս սա է պատճառը, որ ադրբեջանաաան իշխանությունները դիմում են միջազգային ատյաններին ու խնդրում միջամտել…. ցավոտ է բանակի մասին իր պատկերացումները Հոլիվուդյան կինոներից ստացած Ալիևի համար։
Զոհրապ Եգանյան