Սա էլ գրեմ ու վերջ. ապրիլի 2-ից հետո բոլորս անընդհատ ասում ենք ոչ մեկ հրաժարական չտվեց, պատասխան չտվեց: Այժմ պաշտոններից ազատվել են երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոց զբաղեցրած պաշտոններն արդեն ասում են այն մասին, թե որտեղ են խնդիրներ եղել' հետախուզություն, կապ ու մատակարարում: Ես էլ համաձայն եմ, որ սա նվազագույն է, ամբողջը չէ ու չի կարող լինել: Սրանով բանակի խնդիրները չեն լուծվում բացարձակապես:

 

Բայց նաեւ չեմ հասկանում մեկնաբանությունները, որոնք զրոյացնում են անգամ սա: Շատի մասին երազողը քչից էլ է ընկնում: Ես էլ եմ շատն ուզում ու միանգամից: Տվողը չկա: Գոնե այդքանը ըմբռնել է պետք: Տարիներով ընդդիմությունն էլ է ուզել կամ հաղթանակ, կամ ոչինչ: Ստացել է? Չի ստացել:

 

Ստյոպա Սաֆարյան