Հետմարտիմեկյան Հայաստանում ամեն ինչ հնարավոր է՝ և՛ անսանձ ու անսահման կոռուպցիա ու թալան, և՛ քաղաքական ծայրաստիճան անպատասխանատվություն, և՛ անօրինական դատաստաններ քաղաքացիների ու գործիչների նկատմամբ, և՛ անշեղ տնտեսական գահավիժում, և՛ կանգ չառնող արտագաղթ...


Ամեն ինչ, որ կատարվում է մեր շուրջն ու դեռ երկար կատարվելու է, ուղիղ հետևանք է «Մարտի 1» -ի սպանդի: Սեփական ժողովրդի խաղաղ բողոքը գնադակահարողներից ոչ թե կարելի է, այլ պե՛տք է սպասել ամեն ինչ: Եվ քանի դեռ մենք ապրում ենք հետմարտիմեկյան Հայաստանում, քանի դեռ մի նոր քաղաքական-իրավական իրողությամբ չի փոխվել դա, քանի դեռ չի վերացել Մարտի 1-ի հեռագնա ազդեցությունը երկրի բոլոր ոլորտների վրա, մեր կյանքում շատ բան չի փոխվելու: