Չնայած վաղ շրջանի պետական ավանդույթներին և մշակութային հարուստ ժառանգությանը, նորանկախ Հայաստանում առկա է աշխարհի ուժեղների հետ մրցելու անկարողության կամ աշխարհաքաղաքական շահերի օբյեկտ լինելու գիտակցություն, ինչը հատուկ է հիմնականում գաղութատիրության համը ճաշակած երկրներին և հատկապես Մերձավոր Արևելքին: Այս մտածողության հիմքում դրված է հետևյալ մոտեցումը. «Գերտերությունները իշխում են մեզ և ամեն ինչ կախված է նրանցից։ Առօրյան ընկալվում է որպես դժվար փոփոխելի, և այն, ինչը գոյություն ունի, այդպես էլ պետք է լինի կամ անիմաստ են այն փոխելու փորձերը։»
Այս մոտեցումն, ըստ էության, բացառում է Հայաստանի ինքնուրույն ուժային կենտրոն դառնալու հնարավորությունը։

 


Միջազգային ասպարեզում հայկական ազդեցության տարածումն ընկալվում է ընդամենը հայ անհատների կամ սփյուռքի մեծ ձեռքբերումների տեսքով։

 

Գրիշա Աղաջանյան