Ինձ թվում է մեր լրագրողներից շատերը չեն հասկանում իրենց մասնագիտության ո՛չ իմաստը, ո՛չ լրջությունը, ոչ է՛լ պատասխանատվությունը։ Դեռ չխոսեմ տեքստերում (և նույնիսկ դրանց վերնագրերում) վխտացող սխալների ու վրիպակների, ինչպես նաև «կանցելյարային» սապոնած ու շինծու լեզվի մասին։ Չճշտված լուրեր, նյութը շոու դարձնելու նպատակով տեքստին չհամապատասխանող վերնագրեր կամ անկապ նկարներ, էժանագին սենսացիաներ, անպրոֆեսիոնալ վերլուծություններ, պղպջակային հրճվանքներով կամ չարդարացված խուճապով տոգորված թխվածքներ... Եթե սրանք խաղաղ ժամանակ ընդամենը պախարակելի են, ապա (մերձ)պատերազմային վիճակում դառնում են իսկապես հանցավոր։
Կարծում եմ լրագրողը պետք է գործի ընդունվելուց առաջ բժշկի նման երդում տա։ Որ Մաշտոցի զինվորներին սխալ հրամաններ չի տա։ Մի երկու տարի առաջվա այս գրառմանս մեջ այն կոչել եմ «Մամբրեի երդում»։
Հրաչ Մարտիրոսյան