11:53
Աղասի Ենոքյան. «Սրանք չեն հասկանում, որ ԱԱԾ-ն իրենց ջեբի շունը չի, ԱԱԾ-ն զբաղվում է ազգային անվտանգությամբ, հարգեք պետությունը»

Ժամանակին պատգամավոր-գեներալ Մանվել-Սեյրանը գոնե այնքան ինտելեկտուալ էին, որ հասկանում էին, թե ինչից է իրենց խելքը հասնում և ինչից չի հասնում, ու ինչի մասին իրենք խոսելու իրավունք չունեն։

Հիմա անհայտ ծագմամբ, կասկածելի դաստիարակությամբ իմքայլական պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյան-Համազասպ Դանիելյանը, որոնք արդեն ժողովրդիս ընտրյալն են, պահանջում են, որ իրենց փակ խոսակցությունների «սլիվով» ԱԱԾ-ն զբաղվի։ Սրանք չեն հասկանում, որ ԱԱԾ-ն իրենց ջեբի շունը չի, ԱԱԾ-ն զբաղվում է ազգային անվտանգությամբ, հարգեք պետությունը։ Եթե ժամանակին իրենց մամաները իրենց չեն բացատրել, որ գոռգոռալով խոսել չի կարելի, այդ բացը ԱԱԾ-ն չէ, որ պետք է ուղղի։

Մամուլի ազատությունը սրբության սրբոց է, մի մտեք այնտեղ ձեր կեղտոտ ձեռքերով ու անլվա մտքերով։

Վերլուծաբան Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս