Դրանք այն բաներից են, որոնց մասին ավելի լավ է չմտածել, եթե չես ուզում խելագարվել: Երբ նկարը վայր է ընկնում: Երբ դու մի օր առավոտյան արթնանում ես ու այլևս չես սիրում նրան: Երբ բացում ես թերթն ու այնտեղ կարդում ես, որ պատերազմ է բռնկվել: Երբ տեսնում ես գնացքը ու մտածում ես, որ պիտի մեկնես այստեղից: Երբ նայում ես հայելու մեջ ու նկատում ես, որ դու ծերացել ես...
ԱԼԵՍԱՆԴՐՈ ԲԱՐԻԿՈ
«Լեգենդ դաշնակահարի մասին» գրքից
Հովիկ Չարխչյան