Սա, եթե կուզեք, ժամանակակից Հայաստանին, հասարակության հոգեվիճակին, ընդհանուր մթնոլորտին շատ բնորոշ պատկեր է: Յուրօրինակ հուշարձան:

Մարդիկ նախ դուռ են «բացել», գեղեցիկ, ապակեպատ, թափանցի՜կ: Հետո... փակել են այն, բայց ինչպե՜ս: Պատել են ներսի կողմից:

Բացում ես դուռը, իսկ այնտեղ պատ է:Պարի՛սպ: Քաղաքացի-պաշտոնյա կամ բնակիչ-չինովնիկ հարաբերությունների գերխտացված արտացոլումն է սա, թերեւս:

Միաժամանակ, մեր հասարակության մեջ, քաղաքական ուժերի ու գործիչների շրջանում շատերը, երեւի թե, հենց նման պատկեր նկատի ունեն, երբ խոսում են թափանցիկության մասին:

 

Արմեն Հակոբյան