Ո՞ր երկրներն են 2015թ-ին Հայաստանում ամենախոշոր ներդրումները կատարել
2015թ.-ին հունվար-դեկտեմբերին Հայաստանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) կազմել է 811,8 մլն դոլար և 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 198,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ, ուղղակի ներդրումներին ծավալը նվազել է 223,8 մլն դոլարով և կազմել 180,5 մլն. դոլար, պորտֆելային ներդրումներինը' աճել է 301,7 մլն. դոլարով և կազմել է 261,6 մլն. դոլար, այլ ներդրումներինը'աճել է 120,9 մլն. դոլարով և կազմել 369,7 մլն.դոլար:
Անցյալ տարի Հայաստանում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը եղել է Ագենտինան՝ 47 մլն դոլար, երկրորդը Շվեյցարիան է՝ 43 մլն դոլար, երրորդը Ռուսաստանը՝ գրեթե 32 մլն դոլար:
Անահիտ Գրիգորյան