Հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը առանց հստակ, հասկանալի և ինչու ոչ "ագրեսիվ" ներդրումային քաղաքականություն որդեգրելու։ Այսօր ունենք մի իրավիճակ, որը իսպառ չի խրախուսում ներդրումները Հայաստանում։
Գիտեմ ինչ կհակադարձեք ինձ, սակայն այն օրենքները, որոնք գործում են հայկական հարկային դաշտում ներդրումները խրախուսելու համար՝ փաստացի չեն խրախուսում ներդրումները։
ՉԻ կարելի ներդրումները բերել, հենվելով միայն անհատների անձնական երաշխավորությունների վրա, դա միայն մասնակի լուծում է։ Պետք է անպայման մշակել մի համակարգ, որի դեպքում ոչ թե մենք պետք է համոզենք ներդրողին, այլ՝ ներդրողը անի ամեն ինչ, որ հայտնվի Հայաստանում։ Կասեք անհնար է, իսկ ես կասեմ, որ Վիետնամի կամ Միացյալ Էմիրությունների օրինակը ձեզ փեշքեշ։