Մի բան ասեմ ու ինձ հանեք մայուղի...
Ի՞նչ եք ծայրահեղությունից ծայրահեղություն ընկերլ: Հնարավոր չի մի երկրի ամբողջ բյուջե ուղղել միայն բանակին: ՉԻ կարա տենց լինի: Հա, ես էլ մեր բանակի ցավը տանեմ, բայց դա չի նաշանակում, որ պետք է ոստիկանից կտրես ուղարկես ՊՆ, թոշակից կտրես ուղղարկես ՊՆ, ներկայացուցչական ծախսերրից կտրես ուղղարկես ՊՆ, պետական հասարակ աշխատողների բերանից կտրես ուղարկես ՊՆ...

 

Չի կարելի տենց ծայրահեղ լինել, պետք չի կոչեր անեք, որի տակից դուս չես կարա գաս... Ինչքան էլ մենք սիրենք մեր պատպաններին մեր զինվորիներին, մենք պետք է նաև հիտակցենք, որ նրանք պայքարում են, որ մեր ազգը ապրի, ժպտըա ու դրա համար պետք է ներքին կյանքն էլ ակտիվ լինի, իսկ եթե դուք շատ բաներում պահումներ անես ու ուղարկես բանակ, հաստատ մի քանի տարի հետո էլ պաշտպանելու բան չի լինելու:

 


Կա ծախսեր, որոնք յուրաքանչյուր երկրի բնական ապրելակերպը պահպանելուն ուղղված ծախսերա ու որի վրա ստաֆկա դնելը սխալ է, չես կարա ավտոյիդ 4 պագրիշկեքը ծախես բանջարեղենի բիզնես դնես ու էտ նույն ավտոյով առաքես:
Հ.Գ. Այ որ օլիգարխներին քամելու ու մեր բանակը ուժեղացնելու կոչեր եք անում, հիանում եմ ձեզնով:

 

Անկախ Հայաստան