Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում երեկ ևս մեկ անգամ հանգամանորեն անդրադարձավ բոլոր այն թեմաներին, որոնք հուզում են հանրությանը։ Հնչեցին անգամ այն հարցերի պատասխանները, որոնք այնքան ջերմեռանդորեն շահարկում են ընդդիմադիր որոշ գործիչներ։


Ամեն ինչ հստակ էր, սպառիչ, տրամաբանված ու փաստարկված։

 

Ու զարմանալի չէ, որ երկրի ղեկավարի հարցազրույցն ամբողջ հանրապետությունում չի հասկացել միայն Լևոն Զուրաբյանը։ Քաղաքական հասունության, ավելի ճիշտ չհասության մակարդակը ՀԱԿ խմբակցության ղեկավարին թույլ չի տալիս ըմբռնել նման որակի հարցազրույցների իմաստն ու բովանդակությունը։ Պարզապես Զուրաբյանը տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ դուրս գալ քաղաքական բեմի բանվորի կարգավիճակից։

 

Կարեն Ավագյան