1994թվականին Բիշքեկում Ղարաբաղյան հերոսամարտի, ազատագրական պայքարի հաղթանակները ջուրը գցած, դիվանագիտորեն պարտված Լևոն Տեր Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ հայ զինվորի թափած արյունն իր համար գին չունի, ու ոչ էլ Արցախի ազատագրված մեր տարածքները․ նա շատ հեշտ ու հանգիստ արծաթե սկուտեղի վրա փորձում է հրամցնել Ադրբեջանին հայատյաց «Մադրիդյան սկզբունքները» կյանքի կոչելու ճանապարհով,,, Եթե սրտացավ է
մեր տարածքների համար, ինչու՞ չի ցուցանում այն ճանապարհները, որ կարելի է խույս տալ այդ արձանագրություններից․․․ Մինչև երեկ ինձ թվում էր, թե Սերժ Սարգսյանն է փորձում կրակից շագանակներ հանել Լևոն Տեր Պետրոսյանի ձեռքերով, բայց այսօր ամբողջովին կարծիքս փոխվեց, քանզի խորը վերլուժության արդյունքում եկա հաստատական այն համոզման, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերքը եղել է Լևոն Տեր Պետրոսյանի կողմից և նա է շահագրգիռ այդ չարաբաստիկ արձանագրությունները կյանքի կոչելուն,,, Ու առաջին նախագահն է փորձում կրակից շագանակներ հանել Սերժ Սարգսյանի ձեռքով,,, Սա ինչ-որ տեղ ծուղակ է Ժողովրդին Սերժ Սարգսյանի դեմ հանելու և երկրում անկայուն վիճակ հրահրելու,,, Պետք է, որ իշխանությունները զերձ մնան «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելուց , այլապես ժողովուրդը ոտքի կգանգնի,,, Բայց այսօր դրա ժամանակը չի,,,
Չմոռանամ ավելացնել, որ դեռ 1990-ականների սկզբներին Լևոն Տեր Պետրոսյանը ձեռնպահ մնաց ճանաչել Ղարաբաղի անկախության հռչակումը։ 4 տարի տևած պատերազմը ՀՀՇ-ն օգտագործեց սեփականաշնորհման քողի տակ հիմնահատակ թալանել երկիրը, իսկ երբ տեսավ արդեն բյուջեյում մկներն են խաղում, Լևոն Տեր Պետրոսյանից սկսած հրաժարական տվեցին, գնացին իրենց թալանածները վայելելու,,,
Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ Լևոն Տեր Պետրոսյաններն ու շատերն ակամայից էին ներքաշվել այդ պատերազմին, այլապես տեր կկանգնեին արյունով ձեռք բերված մեր հողերին, հաղթանակներին, ու սակարկության մեջ կմտնեին բանակցությունների սեղանների շուրջ. Հենց Բիշքեկու´մ պետք է մեր հաղթանակներն արժևորվեր, երկաթը տաք-տաք ծեծվեր, ցավոք մեր հաղթանակները հողին հավասարեցվեց հե´նց Բիշքեկում,,, Եթե ճշտված չէր Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա այդ արձանագրությունների տակ ստորագրություն դնելը ազգի դավածանություն է,,,
Սոնա Արշունեցի