Հետխորհրդային շրջանի ադրբեջանական գրականության ուսումնասիրությունը պետք է դառնա հայկական արևելագիտության առաջնային ուղղություններից: Սա կարևոր է մի քանի առումներով'

 

ա) հայի հավաքական կերպարի ճանաչում, այսինքն հասկանալ և ընկալել, թե ինչպես են մեզ պատկերացնում մեր թշնամիները (համեմատական ուսումնասիրություն 20 տարվա կտրվածքով, որովհետև օրինակ 1994թ.-ի հանդեպ 2015թ.-ին այդ պատկերը ենթարկված է բավական շոշափելի փոփոխությունների)

 

բ) ծանոթանալ երկրի ներսում տիրող իրավիճակին, ընդհանուր մտայնություններին, առկա սոցիալական խնդիրներին, սովորական քաղաքացու աշխարհայացքին, հոգեբանությանը և այլն:
Մի հատված ժամանակակից արձակագիր Բաբասոյի գրչից.
«Մայրս պատմում է, որ 1987թ.-ի աշունն էր. «Հայրդ գործի գնալուց քիչ անց շնչակտուր հետ դարձավ' դեմքը մթնած: Ջուր ուզեց...
Հուզմունքից սիրտս բերանս եկավ: Իմ հարցերին չէր պատասխանում: Ինքն իրեն ինչ-որ բան էր փսփսում: Ի վերջո, ուշքի գալով, ասաց.
- Հայերը Շուշիի վրա դրոշներ են տնկել: Սրա վերջը լավ չի լինելու:
- Իսկ ի՞նչ կա դրա մեջ որ, - հարցրեցի ես
- Ոչ, Գյուլնազ, դու նրանց (հայերին - Ա.Տ.) չես ճանաչում: Մենք կարող ենք կորցնել Շուշին»:
Հ.Գ. Իրար լավ էին ճանաչում մեր պապերի և ծնողների սերունդները: Մենք էլ պետք է մեր սերնդակիցներին ճանաչենք ինչպես հարկն է, և մեզ ճանաչել տանք:

 

Արտյոմ Տոնոյան