Իլհամ Ալիևը թքած ունի և՛ սեփական հանրության կարծիքի, և՛ վերջին օրերին ոչնչացված բազմաթիվ «շեհիդների հիշատակի» վրա։ Բանն այն է, որ Բաքվում յուրաքանչյուր տարի մայիսի 10-ին անցկացվում «ծաղկի տոն»։ Սակայն ինչո՞ւ հենց մայիսի 10-ին... Պարզվում է՝ այդ «տոնն» Իլհամը հորինել է հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձը հանրապետության մասշտաբով «նշելու» համար։ Արդեն մի քանի տարի է՝ այդ օրը Բաքվում տեղադրվում են թարմ և բնական ծաղիկներով պատրաստված արձաններ ու պաստառներ, իսկ ամենագլխավոր և հիմնական աշխատանքը, իհարկե, Հեյդար Ալիևի՝ ծաղիկներով հավաքված դիմանկարն է։
Արհամարհելով սեփական հանրության պահանջներն ու հորդորները՝ Բաքվի բռնապետն այս տարի հոր ծնունդը կնշի նույն շուքով, ինչպես նախկինում. երևի վախենում է՝ հայրը հետմահու ծանր տանի, եթե թարմ ծաղիկներով արձանի փոխարեն շիրիմին մի փունջ հոլանդական կարմիր վարդեր դնեն: Պարզվում է նաև՝ այս տարվա «ծաղկի տոնը» կլինի ամենաթանկը, քանի որ օգտագործվող ծաղիկների մեծ մասը ներկրվում է դրսից, իսկ մանաթի արժեզրկման ֆոնին ծախսվող գումարներն էլ ավելի մեծ թիվ կկազմեն։
Աշոտ Մովսիսյան