Այս տարի շուրջ 800 հազար կակաչներ են տնկել Ամստերդամում անցկացվող երկրորդ ամենամյա փառատոնի շրջանակներում: Հոլանդիայի մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը կկարողանան այդ ավանդական հոլանդական ծաղիկների տեսքից բավականություն ստանալ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, քանի դեռ անցկացվում Է այդ միջոցառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամստերդամն ավանդաբար կապում են լեգենդար կակաչների հետ, սակայն վերջին տարիներին քաղաքի կենտրոնում դրանք գործնականում չեն մնացել,-նշել են մունիցիպալիտետում:-Եվ այդ փառատոնը միտված Է այս բացթողումը լրացնելուն»:
Ծաղիկները տնկվել են բացառապես քաղաքի պատմական կենտրոնում: Առանձին հատվածներում այդ նպատակների համար օգտագործել են առկա թմբերը, իսկ այնտեղ, որտեղ դրանք չկան, տեղադրել են հսկայական ծաղկամաններ՝ յուրաքանչյուրում որոշակի գույնի մի քանի տասնյակ կակաչներով:
Խորհրդանշական Է, որ տնկվել Է հենց 800 հազար ծաղիկ: «Ամստերդամի յուրաքանչյուր գրանցված բնակչին՝ մեկական կակաչ»,-ընդգծել են կազմակերպիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: