Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի
նախագահության նիստը տեղի է ունենալու Հայաստանում: Այս կառույցը ստեղծվել է 1992 թվականին, և ներկայումս իր կազմի մեջ է ներառում 24 երկրների գործարար կազմակերպությունների:
Այս միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները մի քանի ներդրումային ծրագիր են բերել Հայաստան: Դրանք վերաբերում են գյուղմթերքի վերամշակման, արդյունաբերական թափոնների մաքրման և զտման, ինչպես նաև ջրի արտադրության և արտահանմանը:
Մի քանի տասնյակ միլիոնների հասնող ծրագրերի իրացումը անկասկած դրական միտում կարող է հաղորդել մեր տնտեսությանը: Բացի դրանից, այն լրացուցիչ վստահություն կհաղորդի նոր ներդրողների համար:
Նարեկ Սարգսյան