Հայաստանի Հանրապետությունում կատարվող ներդրումների ծավալի աճին խթանելու նպատակով, կառավարությունը հաստատեց ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառ¬վող շեմի մեծության վերանայման մասին նախագիծը:
Ներկայումս այդ շեմը 300 մլն դրամ է, որի դեպքում ԱԱՀ գանձումը կառավարության որոշմամբ հետաձգվում է երեք տարով: Ինչպես կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, այդ շեմն ընդհանրապես վերանում է եւ կառավարության հաստատած' անգամ 70-80 մլն դրամ ներդրումային ծրագրերի համար ներմուծվող սարքավորումների ԱԱՀ վճարումը կհետաձգվի:
Ժոռա Խաչատրյան