Մարտի 25-ին Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել պետականացնել երկրի արևելքում այն քրդերին պատկանող սեփականությունը,որոնց պաշտոնական Անկարան մեղադրում կամ կասկածում է երկրի տարածքում գործող PKK-ի՝Քրդական Բանվորական կուսակցության հետ համագործակցելու մեջ,որին թուրքերը համարում են ահաբեկչական կազմակերպություն...

 

Պետականացվելու են նաև հայերին,ասորիներին և խալդեյական եկեղեցուն պատկանող տարածքները ևս...Այսինքն,Թուրքիայի նախագահը տարրական ռեկետի է դիմում և այն օրինականացնում է օրենքներով...Քրդական աղբյուրները նշում են,որ քրդերին,հայերին և ասորիներին պատկանող շուրջ 6300 հողաբաժիններ ու այլ տարածքներ և դրանց վրա գտնվող շինություններ արդեն են պետականացվել Դիարբեքիրի Սուրի շրջանում (տես՝լուսանկար1.կարմիրով նշված են պետականացված տարածքները)...Նույն աղբյուրները նաև նշում են,որ ահաբեկիչների հետ կասկածվող քրդերի ունեցվածքի բռնազավթման գործընթացներ նաև սկսվել են երկրի արևելքի այլ շրջաններում ևս...

 


Ի դեպ,anna-news.info-ի տեղեկություններով թուրքերի կողմից հրետակոծությունների պատճառով Դիարբեքիրում ավերվել է հայկական հինավուրց եկեղեցի (տես՝լուսանկար 2)...Սակայն կայքը չի մանրամասնում,թե դա որ եկեղեցին է՝Սուրբ Կիրակոս եկեղեցին,թե Սբ Սարգիս եկեղեցին...
21-րդ դարի Թուրքիան և նրա ղեկավարությունը ոչնչով չի տարբերվում 20-րդ դարի Օսմանյան կայսրության ցեղասպանագործ,թալանչի և գող իշխանավորներից...

 

 

Գագիկ Համբարյան