Թուրքիայի վեցերորդ նախագահ Ֆահրի Քորություրքը (1973-1980), նախագահ դառնալուց տարիներ առաջ, Խորհրդային Միությունում Թուրքիայի դեսպանի կարգավիճակով այցելել է Երևան: Մատենադարանի հուշամատյանում նա թողել է հետևյալ գրառումը՝

 

 

«Շատ ճոխ տպավորություններ ունեմ: Զարմացա տեսնելով Երևանի մատենադարանի կողմից և Հայաստանի գիտական աշխատություններից ներս արձանագրված բարձր զարգացումներն ու ժողովրդի բարձր մշակույթը: Շատ գոհ եմ, որ այցելել եմ Հայաստան: Հայ ժողովուրդը խոշոր հարցերի հետ դեմ հանդիման է և կջանա հաղթահարել այդ հարցերը, արձանագրում է կարևոր հաջողություններ: Ինձ մոտ ամենալավ տպավորությունը թողեցին մասնավորաբար այն պարզ ու խոնարհ մարդիկ, ովքեր ինձ ջերմ ընդունելություն ցույց տվեցին:

 

 

24 մարտ, 1964, Ֆահրի Քորություրք
Թուրքիայի՝ Խորհրդային Միության դեսպան»:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ