Երեք հայ կանայք՝ 19-րդ դարավերջի լուսանկարում... Մեր սերնդի համար, ում մանկությունն անցավ սովետական խիստ «կանոնակարգված» մտածելակերպի օրոք՝ բազմաթիվ ազգային ավանդույթների պահպանման ու բացահայտման գործընթացը ընտանիքներում դրված էր հիմնականում տատիկների վրա:

 

Օրինակ, նույն Սուրբ Զատիկի տոնը՝ այդ օրը սոխի կեղևով պարտադիր ձու ներկելը, բրնձով ու չամիչով փլավն ու իշխան ձուկը պատրաստելը՝ այդ ամենի համար պատասխանատու էին առաջին հերթին մեր սիրելի տատիկները, և այդպես էլ նրանք մնացին մեր բոլորի հիշողություններում:

 

Ռուբեն Շուխյան