Երևանյան ընտանիքը' 19-րդ դարավերջի լուսանկարում... Այս նկարը արված է լուսանկարիչ Միքայել Դադյանցի լուսանկարչատանը' Երևանում: Այն' մեր ընտանեկան արխիվից է, իսկ լուսանկարում պատկերված է պապիս քեռու' Ավետիք Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքը. ընտանիքի գլխավորն է' Ավետիքը, նրա կինը' Թագուհին և դուստրը' Թամուշը (Թամարա): Նրանք բնակվել են Ցարսկայա (հիմա' Արամի) փողոցի վրա գտնվող հին երևանյան տանը' ներսից ավանդական փայտյա պատշգամբով, բակով, այգիով և նաև' մառանով:

 

Այն գտնվել է մոտավորապես ներկայիս Մաշտոցի պուրակի տեղանքում: Հայտնի է, որ Ավետիք Հովհաննիսյանը Երևանում զբաղվել է կտորեղենի առևտրով և պարբերաբար իր առևտրական գործերով եղել է Թիֆլիսում:

 

 

Ռուբեն Շուխյան