Այսօր Ջրի համաշխարհային օրն է
Ամեն տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում տոնվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը (World Day of Water)։
Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 մլրդ-ը' դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
«Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկանում:
ՄԱԿ-ի հրապարակած ամենամյա «Անառողջ ջուրը» զեկույցում նշվում է, որ առողջության և շրջակա միջավայրի համար սպառնալիքից աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»:
Գրիգորյան Ժորա