Նոյեմբերի 26-ը համարվում է Տեղեկատվության համաշխարհային օր և տոնվում է 1994 թվականից յուրաքանչյուր տարի: Օրը նշվում է Տեղեկատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ եղանակով: Մարդու կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել տեղեկատվությունը, իսկ քսաներորդ դարի կեսերին առաջընթացի ու արագ զարգացման պայմաններում տեղեկաատվության դերն անհամեմատ աճեց:

 


Ներկայումս ամբողջ աշխարհում թվայնացվում է հեռուստատեսությունը, զարգանում է ինտերնետը, հեռախոսային կապը: Հավանաբար հենց տեղեկատվությունն է մարդու կյանքի կարևորագույն արժեքը: Բոլորը գիտեն հայտնի արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին»:
Տեղեկատվության ծավալն աճում է ամեն օր: Թվային ապագան, ինչի մասին առաջ նույնիսկ երազել չէին կարող, դարձել է սովորական թվային ներկա: Հարկ է նկատել նաև այն, որ ինֆորմացիայի աճող քանակը կարող է առաջացնել հոգեբանական խնդիրներ:

 


Այսպես, հոգեբաններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից և հենց ստացված ինֆորմացիայից օգտվել չկարողանալը, դրա քանակի ու որակի ոչ ճիշտ վերահսկողությունը կարող է հանգեցնել «տեղեկատվական սթրեսի»: Դա էլ իր հերթին կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ:

 

Գրիգորյան Ժորա