Ինչպես և սպասելի էր, Միքայել Մելքումյանը ծանր տանելով ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը, արագ վերափոխեց իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ: Անկեղծորեն պետք է հասկանալ Միքայել Մելքումյանին, նախարարի այդքան մոտ թվացող պաշտոնը երազանքի պես բան էր, որի սակայն Միքայել Մելքումյանը չկարողացավ հասնել:
Ինչևէ, Մելքումյանը չպետք է հուսահատվի, պետք է անցում կատարի պլան բ)-ին: Ոնց որ ասում են՝ Աստված մի դուռ փակում է, մեկ այլ բացում: Մելքումյանը ժող-ում ունեցած «մութ գործարքներից» բացի հայտնի է որպես «բրոկեր Միքո», որովհետև պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ եղած ժամանակ հասցրել է քաղաքի մի շարք հատվածներով չնչին գներով տարածքներ գնել:
Տարիներ առաջ շրջանառվեց Մելքումյանի հեռախոսազրույցը պոտենցիալ «կլիենտներից» մեկի հետ, ում հետ Մելքումյանը ակտիվ սակարկությունների դաշտ էր մտել: Այս իրավիճակում Մելքումյանը պետք է օգտվի իր այս «տաղանդից» ու կառավարությունից վճռականորեն պահանջի բարձր վարձավճարներով պետական կառույցներ տեղակայել իր տարածքներում: Իսկապես արդար է, այպես որ, կոչ եմ անում կառավարությանը՝ այնուամենայնիվ օգտվել Մելքումյանի ծառայություններից:
Վլադ Կարախանյան