Այսօր ԱԺ ամբիոնից Միքայել Մելքումյանը դիմեց կառավարությանը: Մելքումյանն առաջարկում էր ՀՀ տնտեսությունը զարգացնելու իր մշակած մասնագիտական բանաձևը: Ըստ նրա մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ 6-7 միլիարդ դոլարի ներարկում կատարել տնտեսության մեջ:

 


Մի պահ եկեք բոլորս ոտքի կանգնենք և ծափահարենք հանճարեղ տնտեսագետին: Գիտե՞ք, եթե, օրինակ, 100 միլիարդի ներարկում կատարենք, ավելի լավ կլինի, բայց մի փոքրիկ հարց կա.
Որտեղի՞ց գտնել այդ գումարը: Այս չնչին հարցին պարոն Մելքումյանը չանդրադարձավ, նա միայն խրոխտ կոչեր արեց ու բացատրեց, թե որքան կարևոր է փողի քանակի ավելացումը:
Այո, ցանկացած հումորային հաղորդաշար կնախանձեր մեր ԱԺ-ին:

 

 

Արման Ղարիբյան