Ես գնահատում եմ Արշակ Զաքարյանի անկեղծությունը, սակայն մեկ հարց կցանկանայի ուղղել Արշակին, հասկանալու համար, թե այս հինգ տարվա ընթացքում ինչ տեղի ունեցավ հանկարծ, որ իշխանական կողմնորոշում ունեցող Արշակը դարձավ ընդդիմադիր? Բռնությունն էր քիչ մինչ 2008թվականը, թե ժողովրդի կյանքը ուրախ էր, ապրուստն էլ ձրի? Չէր խախտվում խոսքի ազատությունը? Քաղբանտարկյալներ չկային երկրում? Թե աշխատանքի շուկայում անհամար թափուր տեղեր կային և գործազրկություն գոյություն չուներ? Ղարաբաղի հարցն էր լուծվել, թե կոմպլեմենտար քաղաքականությունը հսկայական հաջողություններ էր գրանցել? Ընդերքը չէր թալանվում թե ընտրությունները չէին կեղծվում? Երկրի քաղաքացիները չէին արտագաղթում, թե ''Արի տուն'' ծրագրով աշխարհասփյուռ հայերը վերադառնում էին տուն, և այստեղ բիզնեսներ էին բացում չթալանվելով իշխանության և նրա մերձավորների կողմից?Հետաքրքիր է, որքան հեռու էր Արշակ Զաքարյանը այս իրողություններից, որ հինգ տարի առաջ չի ցանկացել փոփոխություններ պահանջել? Եվ որքան կուրորեն է նա Սերժ ընտրել, որ չի իմացել, թե ինչպիսի բռնություններ տեղի ունեցան ընտրատեղամասերում 2008թվին: Իսկ եթե տեսել է այդ բոլորը, և տեսել է մարտի մեկը, ինչպես է, որ հենց մարտի մեկից հետո նմանատիպ ակցիա չի կատարել և պատասխան չի պահանջել Սերժից: Ես հավատում եմ նրա անկեղծությանը այսօր, սակայն չեմ հասկանում, թե ինչպես կարող է արվեստագետը նկատել իր երկրի սովահար մանուկին, իր երկրի բռնության ենթարկված ժողովրդին այսքան ուշացած:
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ, ԱՐՇԱԿ ԵՂԲԱՅՐ!!!!!
P.S. Արշակը ինձ համար հավաքական կերպարը դարձավ բոլոր այն մտավորականների և արվեստագետների, որոնք այսօր հինգ տարի առաջվա Արշակն են: Գոնե Արշակը թող օրինակ լինի ձեզ համար: