Այլ երկրի զինված ուժերի զինվորների նման նկարները, որպես հայկական զինվորի նկարներ տարածելը կարծում եմ հատուկ է արվում այն հետագայում շահարկելու նպատակով: Ընդհանրապես վերջերս շատացել է հատուկ նկարներով բանակին խեղճ, մրսած, չոքած և այլ ներկայացնելու ապատեղեկատվության տարածումով հերթական վայնասունը բարձրացնելու միտումները և իհարկե սկզբից իբր հպարտությամբ տարածում են հետո այն անմիջապես շահարկվում է որպես տեսեք, տեսեք ինչ խեղճ ու կրակ վիճակում են մեր զինվորները:
Այս երկու նկարը որ ներկայացվել է որպես հայ զինվորների նկարներ իրականում ռուսական հատուկ ջոկատների հատուկ ցրտին և այլ էքստրեմալ պայմաններին դիմանալու կուրսերի ժամանակ արված նկարներ են: Ինչ կուտ որ լցնում են դիմացներս պետք չի առանց հարց տալու ուտել !!!
Զաքարյան Արշակ